Գազաֆիկացված Մարգահովիտում փայտի ծախսը նվազեցնելու համար վառարաններ են պատրաստում10 հոկտեմբերի 2016 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Լոռու մարզի Մարգահովիտ համայնքը Հայաստանի գազաֆիկացված համայնքներից է, սակայն համայնքի մեծ մասը ձմռանն իր տունը ջեռուցում է փայտով: Մարգահովտի բնակիչները PanARMENIAN.Net ին պատմեցին, որ գյուղում գազից օգտվում էին, երբ գազը 60 դրամ էր, հիմա չեն օգտվում, այլ փայտ ու տորֆ են վառում: Մարգահովիտցիները փայտը բերում են Լոռու մարզի Գուգարքի անտառտնտեսությունից: Գուգարքի անտառը վառելիքով ապահովում է նաև Ֆիոլետովո, Լերմոնտովո, Անտառաշեն, Շահումյան համայնքները, Վանաձորի Խնձորուտ շրջանը: Գուգարքի անտառտնտեսության տնօրեն Արեն Աղաբաբյանի խոսքով՝ ապօրինի հատումները հազվադեպ են, անտառը լավ է պահպանվում, իսկ բնակիչներն օգտվում են սանիտարական հատումների արդյունքում առաջացած վառելափայտից:
«Մեր անտառկառավարման պլանի համաձայն, անտառում հատատեղիներ ենք նշանակել: Բնակիչը գալիս է անտառտնտեսություն, վճարում, ստանում տոմս, որով գալիս է անտառապահի մոտ և նրա հսկողությամբ կտրում և տանում է փայտը: Գործակցում ենք մեր համայնքների ղեկավարների հետ, որոնք տալիս են այն մարդկանց ցանկը, ովքեր կարող են վճարել իրենց միջոցներով, ինչպես նաև նրանց ցանկը, ովքեր չեն կարող: Նրանց համար թափուկ ենք հավաքում, որը վաճառման ենթակա չէ, բայց թափուկը շատ քիչ է»,- ասաց Արեն Աղաբաբյանը: Մարգահովիտի բնակիչների խոսքով, անտառից փայտը կտրելու և տուն բերելու համար պետք է անտառտնտեսությանը վճարեն 10.800 դրամ, եթե մեքենայի վառելիքի ծախսն էլ է գումարվում, ապա ստացվում է 15-18.000 դրամ: Իսկ եթե ցանկանում են առանց անտառ մտնելու վառելափայտ գնել, ապա պետք է վճարեն 13.000 դրամ 1 խմ-ի դիմաց: Ձմռան սեզոնին Մրգահովիտում վառում են 8-15 խմ վառելափայտ: Որպեսզի փայտը խնայեն, Մարգահովիտի բնակիչներից մեկը սկսել է ինքնատիպ վառարաններ արտադրել և վաճառել: «Վառարանը կոչվում է շախտնի պիրոլիզնի կատյոլ (шахтный пиролизный котел), դրա մեջ կրակը բարձրանում է ոչ թե վերև, այլ՝ հորիզոնական, կողք՝ այրելու դարսված նյութը, դա կլինի փայտ, աթար, տորֆ, թեփ, խորովածից հետո մնացած ածուխ, քարածուխ, ես նույնիսկ մեջը գցել եմ մեր տան աղբը: Փորձնական շրջանն է, եթե կարդարացնի, կշարունակենք: Հիմնական իմաստն այն է, որ փայտի հետ ուրիշ բաներ վառես, որ տնտեսես: Սրանով փայտի օգտագործումը կիսով չափ կրճատվում է, եթե ինձ անհրաժեշտ է 15 խմ փայտ, սրանով կկիսվի: Այն ծուխ չի անում»,- ասաց վառարանի հեղինակը:
Ընդհանուր առմամբ Մարգահովիտում մարդկանց սոցիալական վիճակը ծանր է: Շատերը մեկնում են արտագնա աշխատանքի, որ ընտանիքի կարիքները հոգան: Գյուղացիները վստահեցնում են՝ շատ լավ են պահում անտառը, բայց «եթե երեխաները մրսում են, պիտի ծառը կտրեն», քանի որ մարդիկ պետք է էժան գազ ունենան: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է |