Ադրբեջանն արդեն պահանջներ է ներկայացնում ԿՀՎ-ին21 մայիսի 2007 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը «վրդովված է հայամետ սխալով, որ թույլ է տրված ԿՀՎ-ի կայքում: Մասնավորապես, Բաքվում «վրդովված են» նրանով, որ Հայաստանին նվիրված տեղեկատվական էջում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին է փոխանցվել 1920 թվականին Մոսկվայի որոշմամբ ինչը անհերքելի պատմական փաստ է: Տեղեկատվության մեջ նշվում է նաեւ 8 հազար 400 բռնի տեղահանված հայերի մասին, որոնք վերադարձել են Լեռնային Ղարաբաղի իրենց տները 1994 թվականի զինադադարից հետո: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայության ղեկավար Ջոնաթան Հենիկի խոսքերով, «ԿՀՎ կայքում զետեղված տեղեկատվությունը չի արտացոլում պաշտոնական դիրքորոշումը»: «Դա ընդամենը տեղեկատվություն է տարածաշրջանի պատմության մասին եւ մենք չենք հավակնում նրան, որ այդ կայքում զետեղված ողջ տեղեկատվությունը կոռեկտ է»,-հայտարարել է Հենիկը: Սակայն Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Խազար Իբրահիմն ասել է, թե ԿՀՎ տեղեկատվությունը սխալ է: «Պաշտոնական կայքում զետեղված ցանկացած տեսակի տեղեկություն պետք է բխի ԱՄՆ կառավարության հայտարարած միասնական դիրքորոշումից: Մենք անպայման կզբաղվենք այդ հարցով: ԱԳՆ-ն դիմել է ինչպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատանը, այնպես էլ ԱՄՆ-ում մեր դեսպանատուն ԿՀՎ կայքում այդ սխալ տեղեկություններն ուղղելու համար»,-ասել է նա, հաղորդում է Day.az-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |