Սկանդալ Վանաձորում. Ընդդիմությունը տապալվեց, քաղաքապետ է դարձել ՀՀԿ թեկնածուն![]() 10 հոկտեմբերի 2016 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Վանաձորի ավագանու նիստում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը: Ասլանյանը հավաքել է 19 ձայն, Քրիստ Մարուքյանի օգտին է քվեարկել 14 ավագանու անդամ: Ավագանիում ՀՀԿ-ն ունի 13, ՀՅԴ-ն՝ 2, «Լուսավոր Հայաստանը»՝ 10, ԲՀԿ-ն՝ 5, ՀՎԿ-ն՝ 3 ավագանու անդամ: Վերջին երեք ուժերը պայմանավորվել էին ԼՀ առաջին համար Քրիստ Մարուքյանի օգտին քվեարկելու վերաբերյալ: Ավագանու նիստը, որը տևել է մի քանի ժամ, անցել է գերլարված մթնոլորտում: Ընդդիմությունը, նախ, պահանջում էր թույլ տալ քաղաքապետին ընտրել՝ գունավոր գրիչներով քվեարկելով (դա թույլ կտար ՀՀԿ թեկնածուի օգտին ընդդիմադիր խմբակցություններից ավագանու անդամների քվեարկության դեպքում առնվազն պարզել, թե որ կուսակցությունից է քվեարկողը): Առաջարկը մերժվել է՝ քվեարկության գաղտնիության ապահովման սկզբունքով: Այնուհետև քվեարկությունը՝ սկսվելուց կարճ ժամանակ անց, կրկին երկար ժամանակով ընդհատվել է, երբ ավագանու անդամներից մեկը փորձել էր 2 տակ ծալել քվեաթերթիկն, ինչը կօգներ տարբերել այն մնացած 32-ից: Տևական ժամանակով ընդհատված քվեարկությունը վերսկսվել է քաղաքապետարան ժամանած ՀՀԿ խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանի՝ ավագանու հետ զրույցից հետո: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |