«Մեկ աղջնակի պատմություն» պատկերապատումը՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների դեմ10 հոկտեմբերի 2016 - 16:15 AMT PanARMENIAN.Net - «Էյվա» արվեստների հիմնադրամը հոկտեմբերի 10-ին ներկայացրել է իր «Մեկ աղջնակի պատմություն» պատկերապատումը՝ ուղղված սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարին: Հայաստանում տարեկան 1400 աղջիկ չի ծնվում՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով: Եթե հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների երևույթը շարունակվի ներկա տեմպով, ապա, ըստ կանխատեսումների, մինչև 2060-ը Հայաստանը կարող է կորցնել գրեթե 93.000 կին կամ ապագա մայր: Տարեկան չծնված նորածին աղջիկների թիվը մինչև 2060-ը կարող է հասնել մոտ 2000-ի: Հայաստանում նորածինների սեռերի անհամամասնությունը, բացասական ազդեցություն կունենա ընտանիք կազմելու հնրարավորության վրա և կարող է արտագաղթի հավելյալ խթան դառնալ: Արդյունքում, աղջիկներին տղաներով փոխարինելու պատճառով, ՀՀ բնակչությունը մինչև 2060-ը կարող է կրճատվել հավելյալ մոտ 80.000 քաղաքացիով:
Շատերին հուզող այս թեման բարձրաձայվում է արվեստի լեզվով և յուրաքանչյուր ոք կարող է դրա տարածողը դառնալ: «Մեկ աղջնակի պատմություն» պատկերապատումը տարածվելու է անվճար Երևանի հանրային վայրերում։ Այն պատրաստվել է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ |