Գառնիում կարասներ են հայտնաբերվել շինաշխատանքի ընթացքում![]() 10 հոկտեմբերի 2016 - 18:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի բնակիչ Ծովիկ Պետրոսյանի Չարենցի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող սեփական տնամերձ հողամասում (գտնվում է Գառնու տաճարից 200 մ հյուսիս-արևելք) իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում կարասներ են հայտնաբերվել: Հողամասի սեփականատերը փաստի մասին տեղեկացրել է համայնքի ղեկավարին, վերջինս էլ` Հուշարձանների պահպանության գործակալության տարածքային բաժնին: Օրերս ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության հուշարձանների պահապանի ուղեկցությամբ նշված տարածք են այցելել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագետները: Գտնված կարասներից երկուսը հնագետների հսկողությամբ տեղափոխվել են հնագիտության և ազգագրության ինստիտուտ: Տեղափոխման ժամանակ հողաշերտի մեջ ևս մի քանի կարաս է նկատվել, տեղեկացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: Տեղում կատարված նախնական ուսումնասիրության արդյունքում վերը նշված տարածքը կոնսերվացվել է և հանձնարարվել հողաշինարարական աշխատանքները դադարեցնել՝ մինչև հարցի վերաբերյալ լիազոր մարմնի համապատասխան որոշումը: Գյուղատանտեսական կամ շինարարական աշխատանքների ընթացքում նման դեպքեր հաճախակի են արձանագրվում: Դրանց սահմանված կարգով ընթացք է տրվում: Կարդացեք նաև՝ Արցախի Նոր Կարմիրավան գյուղում մարդակերպ կոթողների հայտնաբերումը կարևոր է քաղաքական առումով Հայաստանի պեղվող գանձերը.Քարաշամբի դամբարանադաշտը (Ք.ա. XXIII-VII դդ.) Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |