ՄԱԿ. Հաիթիին $119 մլն օգնություն է անհրաժեշտ![]() 10 հոկտեմբերի 2016 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հայտարարել է 119 մլն դոլար օգնության անհրաժեշտության մասին, որը պետք է տրամադրվի Հաիթիի հարավ-արևմուտքում «Մեթյու» փոթորկից տուժածներին: Reuters-ին հղումովGazeta.ru-ն հաղորդում է, որ առնվազն 750 հազար մարդ օգնության կարիք ունի: «2010-ի երկրաշարժից հետո «Մեթյու» փոթորիկը Հաիթիում հանգեցրել է խոշորագույն հումանիտար աղետի, երբ երկիրն արդեն բախվել էր խոլերայի և սննդի պակասի խնդրին»,- ասվում է հաղորդագրությունում: Միջոցները կօգտագործվեն մարդկանց սննդով, խմելու մաքուր ջրով և ապաստանով ապահովելու համար: «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը Հաիթիում հասել է 1000-ի:Փոթորիկն աղետալի հետևանքներ ունեցավ Հաիթիի համար` ոչնչացվել են կամուրջներ, ճանապարհներ, արմատախիլ են արվել ծառեռ: Ավերածություններն էլ ավելի են բարդացնում իրավիճակը: Փոթորիկը փաստացի հիմնահատակ ավիրել է Գրանդ Անս դեպարտամենտի վարչական կենտրոնը` Ժերեմի քաղաքը, որտեղ ոչնչացվել է շենքերի 80%-ը: Միայն Ռոշ ա Բատո քաղաքում 50 մարդ է զոհվել: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |