Facebook at Work. Սոցցանցը պատրաստվում է կորպորատիվ մեսենջեր գործարկել10 հոկտեմբերի 2016 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Facebook ընկերությունը մտադիր է պաշտոնապես գործարկել իր կորպորատիվ մեսենջերը՝ Facebook at Work-ը։ The Wall Street Journal-ին հղումով Gazeta.ru-ն հաղորդում է, որ նոր մեսենջերից կարող են օգտվել մեկ ընկերության աշխատակիցները։ Facebook-ը փորձարկել է նոր ծրագիրը մոտ 2 տարի և պատրաստվում է ավելին պատմել իր մշակման մասին, այդ թվում, թե ինչ գումար է գանձելու ընկերությունից յուրաքանչյուր աշխատակցի համար, որը կօգտվի նոր ծրագրից։ Պարբերականը նշում է, որ թեև Facebook-ը «նորեկ» է այս բնագավառում, նոր մեսենջերը կարող է լուրջ սպառնալիք հանդիսանալ ավանդական ծրագրերի համար, քանի որ շատ աշխատակիցներ արդեն իսկ օգտվում են հայտնի սոցցանցից և դրա հեռախոսային հավելվածից: 2015-ի հունվարին, երբ դեռ Facebook at Work-ը թողարկվել էր փորձնական տարբերակով, այն փորձարկել էին հարյուրավոր ընկերություններ, այդ թվում՝ Շոտլանդիայի թագավորական բանկը: Ավելի վաղ ընկերությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որFacebook սոցցանցը գործարկում է Marketplace առևտրի հարթակը, որտեղ օգտատերերը կկարողանան ապրանքներ վաճառել ու գնել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |