«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ10 հոկտեմբերի 2016 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մեկ այլ հրամանագրով ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակվել է «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրեն Վարդան Հարությունյանը: Վարդան Հարությունյանը ծնվել է 1975 թ. հունվարի 1-ին: Նա ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում: Տնտեսագիտության թեկնածու է: Աշխատանքային գործունեությունը սկսել է Աբովյանի թթխմորի գործարանում՝ որպես հերթափոխի պետ, արտադրամասի պետի տեղակալ: Այնուհետև աշխատել է որպես «Կոտայքգազ» ԳԳՄ Աբովյանի արտադրա-շահագործման ծառայության պետ: 2000–2002 թթ. պաշտոնավարել է որպես «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Աբովյանի ԳԳՄ, 2002–2009թթ.՝ Երևանի ԳԳՄ տնօրեն: 2009-ից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալն էր կոմերցիայի և արտաքին կապերի գծով, 2010-ից 2011-ը՝ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2011-ից արդեն «ՀայՌուսգազարդ»-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն: ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |