Բրիտանական ֆունտն առաջին անգամ եվրոյից ցածր է գնահատվել![]() 11 հոկտեմբերի 2016 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Ֆունտ ստերլինգի միջին փոխարժեքը եվրոյի համեմատ բրիտանական օդանավակայանների փոխանակման կետերում առաջին անգամ նվազել է մինչև 99 եվրոցենտ: Ամենացածր գինը գրանցվել է Սաութհեմփթոնի օդանավակայանի Moneycorp գրասենյակում, որտեղ 1 ֆունտի համար տալիս էին 0,88 եվրո, գրում է BBC-ին: Լավագույն փոխարժեքը գրանցվել է Գլազգոյի Փրեսթվիք օդանավակայանի Change Group գրասենյակում, որտեղ 1 ֆունտի համար տալիս էին 1,06 եվրո: Բրիտանական արժույթի փոխարժեքը նվազում է 2016-ի հունիսից ի վեր` Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի օգտին ավարտված հանրաքվեից հետո: Բրիտանական ֆունտ ստերլինգի փոխարժեքը դոլարի համեմատ հասել է 1985-ից ի վեր նվազագույն նիշին Եվրամիությունից դուրս գալու ժամկետների վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությունից հետո: Հոկտեմբերի 4-ի դրությամբ ֆունտի փոխարժեքը դոլարի համեմատ նվազել է մինչև 1,2748 դոլար 1 ֆունտի դիմաց: Մինչդեռ նախորդ սակարկությունների ժամանակ 1 ֆունտը սակարկվում էր 1,2836 դոլարի սահմանում: Այդպիսով գրանցվել է 1985 թ. ի վեր նվազագույն ցուցանիշը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |