ԶԼՄ-ներ. Չեղարկվել է Պուտինի այցը Փարիզ11 հոկտեմբերի 2016 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է այցը Փարիզ, որը պետք է կայանար հոկտեմբերի 19-ին: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հայտնել է աղբյուրը Ելիսեյան պալատում: Այդպիսով Մոսկվան մերժել է Փարիզում միայն Սիրիայի հարցը քննարկելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկը: «Հոկտեմբերի 11-ի առավոտյան շփումներ եղան Մոսկվայի և Փարիզի միջև, որոնց նպատակն էր առաջարկել Պուտինին աշխատանքային այց Սիրիայի թեմայով` բացառելով այլ միջոցառումները, որոնք պետք է մասնակցեր նախագահ Օլանդը: Ի պատասխան ռուսական կողմը հայտարարել է, որ ցանկանում է հետաձգել այցը»,-ասել է գործակալության զրուցակիցը, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ շարունակվում է Փարիզ Պուտինի այցի նախապատրաստումը: Մինչ այդ հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի նախագահ Օլանդը կասկած էր հայտնել, ասելով, թե այդ հանդիպումը կարող է օգտակար չլինել: Հոկտեմբերի 8-ին ՌԴ-ն արգելափակել է Սիրիայի վերաբերյալ ֆրանսիական բանաձևը ՄԱԿ-ում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար |