Ուորլիք. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել հոկտեմբերին![]() 11 հոկտեմբերի 2016 - 17:26 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան հոկտեմբերին: Այդ մասին հոկտեմբերի 11-ին հայտարարել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Ըստ նրա, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջիկա հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն Վիեննայում և Պետերբուրգում ավելի վաղ կայացված որոշումները: «Համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան հոկտեմբերին, և մենք կքննարկենք երկարաժամկետ խաղաղության վերականգնման հնարավոր ուղիները»,-ասել է Ուորլիքը: Դիվանագետը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կպայմանավորվեն առաջիկայում հանդիպման մասին և կշարունակեն երկխոսությունը: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |