Արցախում ևս 1 համայնքային կենտրոն է կառուցվում ֆրանսահայերի օժանդակությամբ11 հոկտեմբերի 2016 - 17:08 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» հիմնադրամը ևս մեկ համայնքային կենտրոն է կառուցում ֆրանսահայերի օժանդակությամբ Արցախի Տումի գյուղում (Հադրութի շրջան): Համայնքային կենտրոնի կառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է Ֆրանսիայի իր տեղական մարմնի հովանավորությամբ: Ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը: Կարևորելով համայնքային կենտրոնների դերակատարումը համայնքի կյանքում՝ վերջին երեք տարվա ընթացքում, այլ ծրագրերին զուգահեռ, ֆրանսահայերը հովանավորել են մեկ տասնյակից ավել կենտրոնների կառուցումն Արցախում: «Ֆրանսահայ համայնքի կողմից կենտրոնների կառուցման շարունակական նախաձեռնությունը վկայում է, որ դրանք օգնում են առավել համակարգված լուծում տալ բնակիչների առօրյա խնդիրներին և դրական լիցք հաղորդում համայնքի կյանքին»,- նշում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Երկհարկանի կառույցը մեկ հարկի տակ կկենտրոնացնի գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը, խաղասրահն ու համակարգչային սենյակը: 150 հանդիսատեսի համար կից կառուցվող դահլիճն էլ կծառայի համայնքի ամենատարբեր միջոցառումների անցկացմանը: «Վերջապես կկարողանանք համայնքի հավաքներն անցկացնել տեղում՝ առանց գյուղից հեռանալու: Իսկ արդի պայմաններով բուժկետ ունենալը կրկնակի անհրաժեշտություն է մեզ համար, քանի որ գյուղը Հադրութից գտնվում է 31կմ հեռավորության վրա, և հաճախ անհրաժեշտ է լինում այստեղ ծնունդներ ընդունել»,- նշում է գյուղապետ Էդիկ Մոսիյանը: 768 բնակիչ ունեցող Տումիում Հիմնադրամը տարիներ առաջ նաև վերանորոգել է ջրամատակարարման ցանցը, կահավորել գյուղի դպրոցն ու տրամադրել մանկապարտեզի գույքի մի մասը:Տումին Արցախի հնագույն գյուղերից է: Այստեղ պահպանված են մի շարք պատմական և մշակութային կոթողներ, հուշարձանների մասունքներ: Կարդացեք նաև՝ Գետավանում և Կոճողոտում համայնքային կենտրոններ են կառուցվում՝ ֆրանսահայերի օժանդակությամբ Արցախում բացվել է Կարմիր շուկա համայնքային կենտրոնը. Աջակցել են ֆրանսահայերը Մարտունու վերակառուցված մանկապարտեզը բացվել է. 150 երեխա է հաճախում Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |