Չինաստանում iPhone 7-ը պայթել է օգտատիրոջ ձեռքում![]() 12 հոկտեմբերի 2016 - 17:23 AMT PanARMENIAN.Net - iPhone 7-ի նոր մոդելը պայթել է օգտատիրոջ ձեռքում չինական Չժենչժոու քաղաքում Միջադեպը տեղի է ունեցել, երբ տղամարդը փորձել է տեսահոլովակ նկարահանել: Հեռախոսը երկու մասի է բաժանվել, իսկ սմարթֆոնի օգտատերը ձեռքերի և դեմքի թեթև վնասվածքներ է ստացել: Apple-ի չինական բաժանմունքն արդեն իրազեկել է պատահարի մասին ընկերության ԱՄՆ-ում գտնվող կենտրոնակայանի աշխատակիցներին, գրում է «Կոմերսանտը» China Daily-ի վրա հղումով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նման խնդիրներ են առաջացել Samsung Galaxy Note 7 սմարթֆոնների օգտատերերի մոտ: ԱՄՆ և Ավստրալիայի խոշորագույն օպերատորներն արդեն դադարեցրել են հարավկորեական ընկերության խնդրահարույց գաջեթի վաճառքը, որը շարունակում էր տաքանալ և բռնկվել նույնիսկ սմարթֆոնները նորերով փոխարինելուց հետո: Հղումներ թեմայով. Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |