Շառլ Ազնավուրը ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն է կազմակերպել Ժնևում![]() 12 հոկտեմբերի 2016 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի կողմից Ժնևի նշանավոր «Բո-Ռիվաժ» հյուրանոցի հանդիսությունների սրահում տրվել է պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին: Ընդունելությանը ներկա էին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Չոյ Քյոնգլիմը, Շվեյցարիայի դաշնային օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և Բեռնում հավատարմագրված դիվանագիտական բազմաթիվ ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ: Դեսպան Ազնավուրն իր ելույթում նշել է, որ անկախության քսանհինգ տարիները հայ ժողովրդի համար եղել են փորձությունների, բայց միևնույն ժամանակ ձեռքբերումների և հաղթանակների տարիներ: Եվ թեև քառորդ դարը մեծ ժամանակահատված չէ ավելի քան երեքհազարամյա պատմություն ունեցող ժողովրդի համար, այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության անկախության քսանհինգ տարիները մեր ժողովրդի համար եղել են վճռորոշ` անկախ պետականության ամրապնդման և ազգերի ընտանիքում վերաինտեգրման ճանապարհին: ՀՀ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել հայ ժողովրդի բոլոր բարեկամներին, ովքեր Հայաստանի ուղեկիցներն են այդ ճանապարհին՝ առանձնահատուկ հիշատակելով Շվեյցարիայի Համադաշնությանը և Ժնևում տեղակայված միջազգային կառույցներին: Շառլ Ազնավուրի առաջարկով ընդունելության մասնակիցները բաժակ են բարձրացրել` հանուն Հայաստանի, հանուն հայ-շվեյցարական բարեկամության և հանուն մեր մոլորակի խաղաղ և բարեկեցիկ ապագայի, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Երեկոյի ընթացքում հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և այլ հայ կոմպոզիտորների կատարումներ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |