Ալեքսանդր Իսկանդարյան. «Հայաստանի հաջորդ նախագահ կլինի Սերժ Սարգսյանը»22 մայիսի 2007 - 17:08 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի հաջորդ նախագահը կլինի ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, հայկական ընդդիմության քաղաքական դաշտը դատարկ է, եւ դժվար թե մի մարդ գտնվի, ով կարողանա կես տարվա ընթացքում դառնալ Սերժ Սարգսյանի մրցակիցը:Հայ քաղաքագետը նաեւ նշել է, որ մինչ նախագահական վարչակազմի փոփոխությունը Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ չեն նախատեսվում: «Նախագահական ընտրություններից հետո կարող են փոփոխություններ լինել, սակայն դրանք կլինեն սահուն»,- ասել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |