Ավստրիայի ԱԳՆ. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը բացառվում է12 հոկտեմբերի 2016 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին բացառվում է: Այսպիսի հայտարարություն է արել Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը Die Welt-ին տված հարցազրույցում, հայտնում է Ռոսբալտը: «Վստահ եմ, որ Թուրքիան չի անդամակցի Եվիամիությանը»,-հայտարարել է նա և հավելել, որ այդ դիրքորոշումը կիսում են Եվրոպայի երկրներից շատերի կառավարությունների ղեկավարները: Կուրցը կարծում է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը դեմ է նաև եվրոպական երկրների բնակչության մեծամասնությունը: Ավստրիայի ԱԳ նախարարը նշել է նաև, որ «մեծ տարբերություն կա այն բանի միջևլ, թե ինչ են մտածում եվրոպացի քաղաքական գործիչների մեծ մասն ու ինչ են հայտարարում հրապարակավ»: Միևնույն ժամանակ Կուրցը կարծում է, որ հարկ չէ ընդհանրապես հրաժարվել Թուրքիայի հետ համագործակցությունից և առաջարկում է «անհատական գործընկերության» ռեժիմ: Ավելի վաղ նման առաջարկ էր արել Ավստրիայի դաշնային կանցլեր Վոլֆգանգ Շյուսսելը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը ԲՐյուսելից հստակ պատասխան էր պահանջել Եվրամիությանը հնարավոր անդամակցության վերաբերյալ: «Մեր համբերությունը սպառվում է»,-ասել էր Էրդողանը: Մինչդեռ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը օգոստոսին սպառնացել էր խոչընդոտել Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը:«Եվրամիության արտգործնախարարների խորհրդում, որտեղ ես աթոռ ու ձայնի իրավունք ունեմ, քննարկվում է այն հարցը թե Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունների նոր փուլ կսկվի թե ոչ: Այս հարցում ես բացասական դիրքորոշում ունեմ»,- ասել է Կուրցը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |