ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է Սիրիայում ավիախմբի անժամկետ տեղակայման համաձայնագիրը12 հոկտեմբերի 2016 - 12:41 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է Սիրիայի տարածքում ՌԴ ԶՈւ ավիախմբի անժամկետ տեղակայման մասին համաձայնագիրը: ՌԴ և Սիրիայի միջև համաձայնագիրը ստորագրվել էր 2015-ի օգոստոսի 26-ին: Ռուսական ավիացիոն խումբը գտնվում է Սիրիայում Դամասկոսի խնդրանքով և տեղակայված է Հմեյմիմ օդանավակայանում: Սիրիական կողմն օդանավակայանն իր բոլոր ենթակառուցվածքներով ռուսական կողմին է տրամադրում անհատույց, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սպառազինությունը, ռազմամթերքը, սարքավորումներն ու նյութերն ավիաբազայի համար ներկրվում են Սիրիա առանց մաքսատուրքի գանձման: ՌԴ ավիացիոն խմբի կազմը անարգել հատում է Սիրիայի սահմանն ու ենթակա չէ զննության Սիրիայի մաքսային և սահմանապահ ուժերի կողմից: Ռուսական ավիացիոն խմբի անձնակազմն ու նրանց ընտանիքների անդամներն օգտվում են դիվանագիտական անձնակազմին հատուկ բոլոր արտոնություններից և իրավունքներից: Ռուսական ավիացիոն խումբն ազատված է բոլոր հարկերից, խմբի շարժական և անշարժ գույքը, արխիվն ու փաստաթղթերը անձեռնմխելի են: Համաձայնագիրը կնքվում է անժամկետ, որի գործողությունը կարող է կասեցվել կողմերից մեկի ցանկությամբ` իրազեկումից 1 տարի անց: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: Ռուս ռազմական խորհրդականներն ու մասնագետները շարունակում են աշխատանքը Սիրիայում` գործնական ռազմական և ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելով սիրիական բանակին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |