Գլխավոր քարտուղարի տեղակալ. ԼՂ հակամարտությունը ՀԱՊԿ-ի անմիջական քննության առարկա հարց չէ12 հոկտեմբերի 2016 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ՀԱՊԿ-ի անմիջական քննության առարկա հարց չէ: Այս մասին Երևանում ընթացող կլոր-սեղան քննարկման ժամանակ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ նշելով, որ դա սակայն ամենևին չի նշանակում, որ ԼՂ հարցը ՀԱՊԿ-ին չի հետաքրքրում: «Պատճառն այն է, որ ստեղծված է հատուկ Մինսկի խումբը, որը զբաղվում է հակամարտության կարգավորմամբ: Ես հիշում եմ, որ ժամանակին մեզ հանդիմանում էին, որ ՀԱՊԿ-ը չի քննարկում այդ հարցը, բայց այդպես չէ: Մի շարք քննարկումների ժամանակ, այդ թվում՝ ՀԱՊԿ պետությունների ԱԳ նախարարների խորհրդում և այլ ձևաչափերով, ԼՂ հակամարտության հարցը հնչել է: Այս հարցը բարձրացվել է, քննարկվել է ամենաբարձր մակարդակով»,- նշել է Սեմերիկովը, մեջբերում է Tert.am-ը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը հավաստիացրել է, որ իրենք չեն բավարարվում միայն հարցի քննարկմամբ. «Այնպես չէ, որ քննարկեցինք ու վերջ: Մենք պաշտոնապես մի շարք հայտարարություններ ենք ընդունել ԼՂ հետ կապված: Ու ես կարծում եմ, որ սա բավարար է: Ինչ վերաբերում է ավելի ակտիվ գործողություններին, ես հորդորում եմ բոլորին կարդալ կանոնադրության 4-րդ կետը, ըստ որի՝ որոշումները կայացվում են կոլեկտիվ և այն ժամանակ, երբ տվյալ պետությունը դիմում է»: Վալերի Սեմերիկովը ևս մեկ անգամ շեշտել է, որ ԼՂ հակամարտության հարցը ՀԱՊԿ ուշադրության կենտրոնում է: ՀԱՊԿ-ի ՀԱԽ-ի նստաշրջանում քննարկվելու Է մինչև 2025 թվականը հավաքական անվտանգության և ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման ռազմավարությունը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ձևաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակի ձևավորման նախագիծը: Ենթադրվում Է, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարները որոշում կընդունեն կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |