Թուրքիայում 25 դասախոս է ձերբակալվել՝ Գյուլենի խմբավորման անդամ լինելու կասկածանքով12 հոկտեմբերի 2016 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում (պատմական Այնթապ) ոստիկանության իրականացրած հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 25 դասախոս: Ձերբակալվածները մեղադրվում են Թուրքիայում հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի խմբավորման անդամ լինելու համար, թուրքական «Անադոլու» գործակալությանը հղումով գրում է Tert.am-ը: Գործողության ընթացքում պարզվել է, որ դասախոսներն օգտվել են գյուլենականների կողմից կիրառվող ByLock հեռախոսային հատուկ ծրագրից, որի միջոցով կարողանում էին լուրեր հաղորդել միմյանց: Դասախոսների դեմ գործ է հարուցվել՝ ահաբեկչական կառույցի անդամ լինելու մեղադրանքով: Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց: Թուրքիայի գլխավոր դատախազությունը ցմահ ազատազրկման 2 ժամկետ է պահանջել և 1900 տարվա կալանք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար: Անհաջող հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանություններն արդեն ազատել են աշխատանքից կամ պաշտոններից մոտ 100.000 զինվորականների, ոստիկանների, ուսուցիչների: Մոտ 32.000-ը ձերբակալվել է պետական հեղաշրջմանը մեղսակցություն ունենալու մեղադրանքով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |