Երևանյան ճարտարապետական բիենալեին մասնակցում են նաև սփյուռքահայ ճարտարապետներ12 հոկտեմբերի 2016 - 18:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի «Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում» բացվել է «Երևանյան ճարտարապետական բիենալե-2016» համահայկական ճարտարապետական բիենալեն: Բիենալեն կազմակերպվում է երկու տարին մեկ` հանդիսանալով հարթակ ոչ միայն Հայաստանի, այլև՝ արտերկրի հայ ճարտարապետների աշխատանքների ցուցադրման համար: Համահայկական մրցույթ-ցուցահանդեսի բացմանը թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը նշել է, որ նմանատիպ ցուցահանդեսները կարևոր են, քանի որ հնարավորություն են տալիս ներկայացնելու մեր ճարտարապետության պատմությունը, ներկան և զարգացման հեռանկարները: Մրցույթ-ցուցահանդեսին աշխատանքներ էին ներկայացրել 75 հեղինակ՝ հայազգի ճարտարապետներ և ճարտարապետական արվեստանոցներ՝ բավական հարուստ աշխարհագրությամբ՝ Հայաստան, Արցախ, ՌԴ, Թուրքիա, Իտալիա, Քաթար, Լիբանան: Մրցույթ-ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներր միջազգային հանձնախմբի կողմից գնահատվելու են ըստ հետևյալ անվանակարգերի` լավագույն հասարակական/արտադրական շենք (բազմաֆունկցիոնալ համալիր), լավագույն բնակելի շենք (բազմաբնակարան բնակելի տուն, մենատուն), պատմամշակութային հուշարձանի վերականգնում, լավագույն ինտերիեր, հայկական ճարտարապետության և հայ ճարտարապետների մասին տպագիր հրատարակություն, ֆիլմ, ճարտարապետական փոքր ձևեր, երիտասարդ մասնակից։ Աշխատանքները ցուցադրվելու են մինչև տարեվերջ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |