Հայ գրատպությանը նվիրված ցուցահանդես՝ Չեխիայի ազգային գրադարանում12 հոկտեմբերի 2016 - 18:33 AMT PanARMENIAN.Net - 2016-ի հոկտեմբերի 12-ին Չեխիայի ազգային գրադարանում բացվել է «Հայ գրքարուեստը դարերու ընդմէջէն» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25 և Ամստերդամում տպագրված Ոսկան Երևանցու առաջին հայալեզու Աստվածաշնչի 350-ամյակներին: Ցուցահանդեսը բացվել է Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև մշակութային համագործակցության ծրագրի շրջանակում: Ցուցահանդեսում ներկայացված է մոտ 75 ցուցանմուշ` հայ հնատիպ գրքերի եզակի նմուշներ, ժամանակակից չեխական գրականության նմուշների հայերեն տպագրություններ, հայ գրողների գործերը չեխերեն թարգմանությամբ: Կկայանա համատեղ հրատարակված ցուցահանդեսի ծավալուն պատկերագրքի շնորհանդեսը: Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 25-ը և կեզրափակվի Կարլի համալսարանի լարային նվագախմբի համերգով (դիրիժոր` Հայկ Ութիջյան): Ծրագրում կհնչեն Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները` Զարե Սահակյանցի մշակմամբ: Ցուցահանդեսին զուգահեռ կանցկացվեն դասախոսություններ տարբեր թեմաներով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով Փաշինյանն ակնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ «Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա» Նա նաև ասել է, որ եթե ՔՊ–ն չլիներ իշխանության, Հայաստանը հիմա կլիներ գուբերնիա Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը Փաշինյան․ Կոմունիկացիաների բացումը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից շուտ լինել «Եթե տարածքային անբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- ասել է նա |