Հայաստանի 14th East-West Design & Test գիտաժողովին 175 տեխնոլոգ կմասնակցի 31 երկրից![]() 13 հոկտեմբերի 2016 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կհյուրընկալի արտադրության, գիտահետազոտական և կրթության ոլորտի 175 բարձր որակավորում ունեցող տեխնոլոգի աշխարհի 31 երկրից: 25 հանգուցային ելույթ և հրավիրված զեկույց կներկայացվի սիմպոզիումի լիագումար նիստերի ընթացքում: 14-րդ «IEEE EWDTS 2016` Արևելք-Արևմուտք նախագծում և թեստ» միջազգային գիտաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 14-17-ը Երևանում: Բանախոսներն են արդյունաբերության և գիտահետազոտական մտքի այնպիսի առաջատար դեմքեր, ինչպիսիք են՝ Intel ընկերության IoT (իրերի ինտերնետ) խմբի առաջատար մասնագետը, Qualcomm ընկերության ավագ փոխնախագահը, Synopsys ընկերության առաջատար մասնագետն ու գիտնականը, IBM Research-ի տնօրենը, խոշոր համալսարանները ներկայացնող ականավոր պրոֆեսորներն ու հետազոտության առաջնորդները: Այս հանգուցային զեկույցները ներկայացվում են համակարգերի նախագծման ավտոմատացման, ինտեգրալ սխեմաների փորձարկման, ախտորոշման և վերանորոգման ոլորտի արդյունաբերության ապագայի վրա ազդեցություն ունեցող առաջատարների կողմից: Այս գիտաժողովը բացառիկ հնարավորություն է լսելու նրանց զեկույցները: Մասնակցության գրանցման վերաբերյալ մանրամասները հասանելի են այստեղ: East West Design & Test Սիմպոզիումը Հայաստանում առաջին անգամ անց է կացվել 2007-ին:Գիտաժողովի հիմնական նպատակն է էլեկտրոնային սխեմաների և համակարգերի նախագծման, դրա ավտոմատացման և թեստավորման ոլորտում Արևելքի (հատկապես Սև ծովի ավազանի և Կենտրոնական Ասիայի երկրների) և Արևմուտքի մասնագետների ու հետազոտողների միջև փորձի փոխանակումը, նոր նախագծերի և գաղափարների քննարկումը: Այս տարի գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն նաև՝ առաջատար ընկերություններից և համալսարաններից հրավիրված 25 բանախոս ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Գերմանիայից, Իսպանիայից, Կանադայից, Ռուսաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից, Իտալիայից, Հնդկաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից, Իրանից եւ Լեհաստանից, որոնք ներկայացնելու ենիրենց նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները և քննարկելու հետագա զարգացման ուղղությունները: Երևանում նման կարևորության գիտաժողովի անցկացումը հետևանք է էլեկտրոնային նախագծման և թեստավորման ոլորտում հայ ճարտարապետների ու գիտնականների նվաճումների, ինչի արդյունքում տարեցտարի ավելանում են արտասահմանյան ներդրումները Հայաստանում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |