Հայագիտական գիտաժողով՝ Ստամբուլում. Թուրքիայից, Լիբանանից, Հայաստանից փորձագետներ են մասնակցել

Հայագիտական գիտաժողով՝ Ստամբուլում.  Թուրքիայից, Լիբանանից, Հայաստանից փորձագետներ են մասնակցել

PanARMENIAN.Net - 2016-ի հոկտեմբերի 7-8-ը Ստամբուլում տեղի է ունեցել «Հայկական ինքնության քննական մոտեցումները 21-րդ դարում. խոցելիություն, առաձգականություն, փոխակերպություն» խորագրով միջազգային գիտաժողովը, որի կազմակերպիչներն էին «Հրանտ Դինք» հիմնադրամը և Համազգային հայ կրթական և մշակութային միությունը` Լիսաբոնի «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի և Ստամբուլում Շվեդիայի հյուպատոսության հովանավորությամբ:

Գիտաժողովին մասնակցում էին հայ, թուրք և օտարազգի մասնագետներ, հանրային գործիչներ Թուրքիայից, Լիբանանից, Հայաստանից և այլ երկրներից, ինչպես Խաչիկ Թյոլյոլյանը և Ռուբինա Փիրումյանը ԱՄՆ-ից, Հրաչ Չիլինգիրյանը Լոնդոնից, Ռազմիկ Փանոսյանը Լիսաբոնից, Մկրտիչ Մկրտչյանը, Վաչե Փափազյանը և Անիտա Թութիկյանը Բեյրութից, Հարություն Մարությանը և Սուրեն Դանիելյանը Հայաստանից, Մուրադ Ջանքարան, Փընար Քարաքըլչըքը, Արարատ Շեքերյանը Թուրքիայից:

Գիտաժողովը մեկնարկել է «Հրանտ Դինք» հիմնադրամի վարչության նախագահ Ռաքել Դինքի և Համազգայինի Կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանի բացման ելույթներով: Միացյալ Նահանգներից ժամանած պրոֆ. Խաչիկ Թյոլյոլյանի «Ինքնությունների տարակուսանքը ժամանակակից հռետորաբանության մեջ» խորագրով անդրանիկ զեկուցումն ընդհանուր գծերով սահմանեց գիտաժողովի առանցքը:

Գիտաժողովի ավարտին տեղի է ունեցել «Արդի կիրառում-ապագա ուղղություններ» խորագրով ասուլիս, որը վարում էր պոլսահայ մտավորական Կարին Քարաքաշլըն: Մասնակիցներն էին «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի Հայկական համայնքների բաժնի վարիչ Ռազմիկ Փանոսյանը, Համազգայինի Կենտրոնական վարչության անդամ Վաչե Փափազյանը, սսոցիոլոգ պրոֆ. Արուս Յումուլը և Կենտրոնական վարժարանի տնօրեն Սիլվա Քույումջյան-Մարկոսյանը:

Հրանտ Դինքի անվան հիմնադրամը hիմնադրվել է 2007-ին՝ շարունակելու Դինքի ժառանգությունը: Հիմնադրամը գործունեություն է ծավալում մշակույթի և արվեստի, կրթության, պատմության, ժողովրդավարացման և մարդու իրավունքների, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան հետազոտությունների ոլորտում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---