ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել Հայկ Ասլանյանը![]() 13 հոկտեմբերի 2016 - 11:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվելՀայկ Ասլանյանը: Նա ծնվել է 1971թ.-ին Սևան քաղաքում: Կրթությունը՝ 1988-1993թթ. ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետ, իրավաբանի որակավորում, 2002-2005թթ. ՀՀ Պետական կառավարման, ակադեմիա, պետական ծառայողի որակավորում է ստացել: 1994-1997թթ. աշխատել է Սևանի կայազորի զինվորական դատախազությունում որպես քննիչ, 1997-1999թթ. Սևանի կայազորի զինվորական դատախազություն՝ ավագ քննիչ, 1999թ. Երևանի կայազորի զինվորական դատախազություն՝ ավագ քննիչ, 1999-2004թթ. ՀՀ զինվորական դատախազություն՝ հատկապես կարևոր գործերով քննիչ, 2004-2008թթ. ՀՀ զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժին՝ դատախազ, 2008-2011թթ. ՀՀ զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժին՝ ավագ դատախազ, 2011-2012թթ. ՀՀ գլխավոր դատախազություն՝ ավագ դատախազ, 2012-2014թթ. Երևանի կայազորի զինվորական դատախազ, 2014թ մինչ օրս Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ: Արդարադատության առաջին դասի խորհրդական է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |