Իրանում ահաբեկչական գրոհ են կանխել. Օտարերկրացիներ են ձերբակալվել![]() 13 հոկտեմբերի 2016 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Իրանի անվտանգության ուժերն ահաբեկչական հարձակում են կանխել երկրի հարավում` Ֆարս գավառում: Այդ մասին հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին: Նախարարությունը ձերբակալել է օտարերկրյա քաղաքացիների, որոնք կապված են ծայրահեղական իսլամիստական «թաքֆիրիզմ» շարժման ահաբեկչական խմբերի հետ, հայտնում է «Թրենդ» գործակալությունը IRINN պետական հեռուստատեսության վրա հղումով: Ալավին նշել է նաև, որ ահաբեկիչներից առգրավվել է առնվազն 100 կգ պայթուցիկ: Նախարարը մանրամասներ չի հայտնել ձերբակալվածների ինքնության և նրանց թիրախների մասին: Վերջին ամիսներին իրանական ԶԼՄ-ները բազմիցս են նյութեր հրապարակել ծայրահեղական խմբերի հետ կապված ահաբեկիչների ձերբակալության մասին` մանրամասներ չներկայացնելով: Օգոստոսին հետախուզության նախարարությունը հայտնել էր, որ մի քանի ահաբեկիչ, կապված «Իսլամական պետության» հետ, վնասազերծվել է Իրանի սահմաններին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |