Վ.Օսկանյանը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են ղարաբաղյան գործընթացի դեռեւս չհամաձայնեցված հարցերը23 մայիսի 2007 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին եւ Բեռնար Ֆասիեին: Հանդիպմանը շեշտը դրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում դեռեւս չհամաձայնեցված հարցերի վրա: ՀՀ ԱԳ նախարարը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկեցին նաեւ հաջորդ հանդիպումների օրացույցն ու առաջիկա անելիքները, հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Մայիսի 24-ին միջնորդները մեկնում են Բաքու: Համանախագահների ներկայիս այցի նպատակն է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հունիսի 8-10 Սանքտ Պետերբուրգում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպման նախապատրաստումը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |