«Կյանք ու կռիվ» ֆիլմը շարունակություն կունենա. Սյուժեի առանցքում քառօրյա պատերազմն է13 հոկտեմբերի 2016 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված «Կյանք ու կռիվ» ֆիլմը շարունակություն կունենա: Հանրային հեռուստաընկերությունը հաղորդում է, որ տեղի են ունենում ֆիլմի երկրորդ մասի նկարահանման աշխատանքները: Ֆիլմում տեղ գտած իրադարձություններից թռիչք կատարելով 2016 թվական՝ ստեղծագործական թիմը որոշել է մեծ էկրանին ցուցադրել, թե հերոսներից յուրաքանչյուրը 25 տարի անց ինչ ճակատագրի է արժանացել: Ռեժիսորն ու սցենարիստը Մհեր Մկրտչյան կրտսերն է: Այս անգամ դերասանական կազմը ամբողջովին փոխվել է՝ Սամվել Թոփալյանի կերպավորած հերոսի դերը ավելի մեծ տարիքում ստանձնել է Բաբկեն Չոբանյանը, Անի Ղազարյանը փոխարինում է Անի Խաչիկյանին, իսկ էլեն Սարգսյանի հերոսին՝ խուլ ու համր Սոֆիին մարմնավորում է Նարինե Գրիգորյանը: «Կյանք ու կռիվ 2»-ում ներգրավված կլինեն մերօրյա իրադարձությունները՝ առանցքում Քառօրյա պատերազմը արցախյան և հայաստանյան զարգացումների խորապատկերում: Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմը մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին է: Հերոսները դպրոցական տարիքից մտերմացած 25 տարեկան 4 ընկերներ են, որոնցից երկուսը մասնակցում են արցախյան ազատամարտին, իրենց կյանքը վտանգում հանուն հայրենիքի և խաղաղության: Ֆիլմում զուգահեռներ են տարվում պատերազմի և սիրո միջև։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |