2016-ին մոտ 100 սիրիահայ ընտանիք է տեղափոխվել Հայաստան![]() 13 հոկտեմբերի 2016 - 17:41 AMT PanARMENIAN.Net - 2016-ի 10 ամսիների ընթացքում Հայաստան է տեղափոխվել 428 սիրիահայ (մոտ 100 ընտանիք): Այդ մասին հայտարարել է «Սիրիահայերի խնդիրների համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լենա Ալաջյանը, հայտնում է «Նովոստի Արմենիան»: «Որոշ ընտանիքներ տարբեր պատրվակներով եկել են այստեղ ամռանը և որոշ ժամանակ անց վերադարձել Սիրիա», - հավելել է Ալաջյանը: Նրա խոսքով, հրետակոծությունների հետևանքով առաջացած ավերածությունները չեն վնասել մաբողջ Հալեպը, քաղաքի որոշ շրջաններ ընդհանրապես չեն վնասվել: Նա նաև նշել, որ հայկական համայնքը Հալեպում ամենաքիչ տուժածներից է: «Հայերն այնտեղ պետական պաշտպանության տակ են, բացի այդ, ահաբեկիչները չեն ցանկանում էթնիկ փոքրամասնությունների թշնամանքին արժանանալ», - ընդգծել է Ալաջյանը: ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրափիոնյանն ավելացրել է, որ սիրիական իշխանությունների պաշտոնական տվյալներով, այս պահին Հալեպում 8-10 հազար հայ կա: «Հասկանալի պատճառներով մենք չենք կարող հստակ թիվ նշել», - ասել է Սրափիոնյանը: Նա ընդգծել է, որ վերջին անգամ Սիրիայի հետ կապվել է նախօրեին: «Բացի այդ, հոկտեմբերի 12-ի երեկոյան սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը զրուցել է սիրիացի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի հետ, որի հայտարարությունը հրապարակված է նախարարության պաշտոնական էջում», - հավելել է Սրափիոնյանը: Հղում անելով Ռեիսյանի խոսքին` նախարարը վստահեցրել է, որ Հալեպի հայկական շրջաններում այս պահին խաղաղ է, նրանք հրետակոծության տակ չեն: «Հոկտեմբերի 17-ին ակնկալում ենք սիրիահայերի` 21 մարդուց բաղկացած երեք ընտանիք: Երկու օր առաջ դիմավորել ենք չորս հոգանոց ընտանիք: Մեր աշխատակիցները հիմա ևս հերթապահում են օդանավակայանում` պարզելու համար արդյոք կան սիրիահայեր տարբեր չվերթերի ուղևորների շրջնանում: Մենք դիմավորում ենք նրանց և տեղափոխում ժամանակավոր կացարան», - նշել է փոխնախարարը: Սեպտեմբերի 22-ին սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարեց Հալեպի ահաբեկիչների կողմից վերահսկվող արևելյան հատվածներում ռազմական գործողություններ սկսելու մասին: ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով, պատերազմի 5 տարվա ընթացքում Սիրիայում հայկական համայնքը 250 հազարից կրճատվել է մինչև 22-30 հազարի: Այս տարիներին Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 20 հազար հայ, որոնցից 17 հազարը մնացել է այստեղ, իսկ 13 հազարը դարձել է ՀՀ քաղաքացի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |