ԿՀՎ-ն Բուշի գաղտնի հավանությունն է ստացել Իրանի ապակայունացմանն ուղղված գաղտնի գործողության անցկացման համար23 մայիսի 2007 - 15:18 AMT PanARMENIAN.Net - ԿՀՎ-ն Բուշի գաղտնի հավանությունն է ստացել Իրանի ապակայունացմանն ուղղված գաղտնի գործողություն կատարելու համար, հաղորդում է ABC News-ը, հղում անելով ամերիկյան հատուկ ծառայություններում աղբյուրներին: ԿՀՎ ծրագիրը ենթադրաբար ներառում է բնակչության ապատեղեկատվությանն ուղղված քարոզչական արշավ, ինչպես նաեւ որոշակի գործողություններ Իրանի արտարժույթի եւ միջազգային ֆինանսական տրանզիտային բաժնետոմսերի հետ: Գործողության նպատակն է ճնշում գործադրել Իրանի վրա դադարեցնելու համար նրա միջուկային ծրագիրը եւ իրաքյան գրոհայինների աջակցությունը: Ըստ գործակալության աղբյուրների, վարչության աշխատակիցները ծրագիրը մշակել են շուրջ մեկ տարի, այն ստացել է Սպիտակ տան պաշտոնյաների եւ հետախուզական ընկերակցության բարձրաստիճան անդամների հավանությունը: Ջորջ Բուշի համաձայնությունը նշանակում է, որ նախագահն որոշել է առայժմ ռազմական գործողությունների չդիմել, թեեւ նման տարբերակ առաջարկում էր նրա շրջապատը եւ, մասնավորապես, փոխնախագահ Դիկ Չեյնին: Հավանությունն իրավունք չի տալիս հետախույզներին կիրառել «մահացու» մեթոդներ Իրանի դեմ գաղտնի գործողությունների ժամանակ: Նախագահի ստորագրած փաստաթուղթը չի հրապարակվի, սակայն կներկայացվի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի անդամներին, ինչպես նաեւ ԱՄՆ Կոնգրեսի այլ առանցքային անձանց: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |