Նախարար. Ֆուտբոլի արդյունքները մտահոգիչ են, խաղի մասնագետների քննարկման կհրավիրենք![]() 13 հոկտեմբերի 2016 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի արդյունքները մտահոգիչ և ոչ բավարար են. խաղի իրական մասնագետներին ենք հրավիրելու քննարկումների համար։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներիՆ ասել է սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանն՝ անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերջին պարտություններին։ Խոսելով վարչապետի հանձնարարականի մասին՝ ոլորտներն ուսումնասիրելու և գումարները վերաբաշխելու առումով, նախարարը նշել է, որ այն ՊՈԱԿ-ները, մարզադպրոցները, որոնք չունեն բազաներ, պետք է վերախմբավորվեն, գրում է Galatv.am-ը: Ինչ վերաբերում է ՀԿ-ների հետ աշխատանքի ոլորտում ֆինանսական միջոցների չարաշահումներին, նախարարն ասել է, որ հանձնարարականը վարչապետից նոր է ստացել, առաջիկայում կուսումնասիրեն և կհասկանան, թե այդ ՀԿ-ների ՕԳԳ-ն, արդյունավետությունն ինչքան է, և համապատասխան քայլեր կձեռնարկեն։ 2018թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլում ՀՀ հավաքականը 4 անընդմեջ պարտություն է կրել: Չեխիայի, Դանիայի,Ռումինիայի և Լեհաստանի հավաքականների հետ հանդիպումներում մեր ֆուտբոլիստներին հաջողվել է գրավել մրցակցի դարպասը միայն մեկ անգամ (Լեհաստանի դեմ խաղում), իսկ բաց են թողել 11 գնդակ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |