Սիրիահայ երգչուհի Լենա Շամամյանը համերգ կտա Ստամբուլում![]() 13 հոկտեմբերի 2016 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Հայտնի սիրիահայ երգչուհի Լենա Շամամյանը համերգով հանդես կգա Ստամբուլում: Համերգը տեղի կունենա Zorlu մշակութային կենտրոնում՝ հոկտեմբերի 22-ին, թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությանը հղումով գրում է Ermenihaber.am-ը: Երգչուհին հայտնի է ավանդական արևելյան մեղեդիների ու արևմտյան դասական երաժշտության իր համադրություններով: Համերգից հետո Լենա Շամամյանը երկրպագուների համար կստորագրի իր նոր՝ Lawnan (Երկու գույն) ձայնասկավառակը: Երգչուհու առաջին ձայնասկավառակը՝ Hal Asmar Ellon-ը թողարկվել է 2006թ.: Հաջորդ տարվա մայիսին թողարկվել է երկգչուհու երկրորդ ալբոմը՝ Shamat-ը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Դամասկոսում: Շամամյանը համագործակցել է մի շարք անվանի երաժիշտների հետ, իսկ Արաքս Չեքիջյանի հետ հայկական ավանդական երաժշտության մշակումներ է արել: Անվանի սիրիահայ երգչուհին աշխատել է նաև սիրիական մի շարք հեռուստասերիալների, արաբական և հայկական ֆիլմերի երաժշտական ձևավորման վրա: Լենա Շամամյանը ծնվել է Սիրիայի մայրաքաղաքում՝ 1980թ.: Նրա հայրը՝ Արթինը, հալեպահայ է, իսկ մայրը՝ Ղադան, ծագումով Թուրքիայի Մարդին քաղաքից է: Լենայի հայրական պապը՝ Սարգիս Շամամյանը, Կիլիկիայի Մարաշ (ներկայիս Թուրքիայի Կահրամանմարաշ) քաղաքից էր: Նա վարպետ հաթթաթ էր (գեղագրող), ինչի շնորհիվ օսմանյան կառավարությունը խնայեց նրա և նրա ընտանիքի կյանքը: Այդպիսով թուրքական բանակը հնարավորություն էր ստացել օգտվելու Շամամյանի ծառայություններից՝ ռազմական հաղորդագրություններ գրելու համար: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |