Վթարվել է Մոսկվա-Երևան ավտոբուսը. Կա 5 զոհ, 27 վիրավոր![]() 14 հոկտեմբերի 2016 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը: Նախնական տվյալներով` կա 5 զոհ, 27 վիրավոր: Այս մասին ասվում է առողջապահության նախարարության մամուլի խոսնակի Անահիտ Հայթայանի ֆեյսբուքյան էջում: Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Վթարի վայրում վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո շտապբուժօգնության բրիգադները նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Վթարի հետևանքով տուժածների մասին մանրամասն տեղեկություններ տրամադրելու համար Հյուսիսային Օսեթիայի առողջապահության նախարարությունում գործում է թեժ գիծ` 007-86-72-40-38-92 հեռախոսահամարով: Հայտնի են զոհվածներից երկուսի անունները` 1970թ. ծնված Արևիկ Հունանյան և 1954 թ. ծնված Յուրա Պողոսյան: Վլադիկավկազ քաղաքի մանկական հանրապետական կլինիկական հիվանդանոց են տեղափոխվել. Պալուխին Պ.Պ., 2001թ., Ռասամախին Ա. Ե. 2000թ., Գալատով Ա.Ա. 2000թ., Լազուկին Ա.Ա., 2006թ. Բոլորը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տուժածների ամբողջական ցուցակը տեղադրված է ԱԻՆ կայքում: Դեպքից կարճ ժամանակ անց պատկան մարմինների կողմից ՀՀ nախագահին զեկուցվել է, որ վաղ առավոտյան 04.30-ին Բեսլան-Վլադիկավկազ շրջանցային մայրուղու վրա տեղի է ունեցել խոշոր ավտովթար։ Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել և մի շարք հանձնարարականներ տվել ՀՀ պատկան մարմիններին: Նախագահի ցավակցական ուղերձում, մասնավորապես, ասված է.«Խոր ցավով տեղեկացա անցած գիշեր Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի մասին, որի հետևանքով ունենք մարդկային կորուստներ և վիրավորներ: Այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին: Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»: Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հանձնարարվել է ՀՀ կառավարությանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը՝ հրատապ միջոցներ ձեռնարկել տուժածներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ամբողջ ծավալով բժշկական օգնություն կազմակերպելու նպատակով: Միաժամանակ հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել զոհվածների և տուժածների ընտանիքիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար: ՀՀ իրավասու մարմիններին հանձնարարվել է կարճ ժամկետներում, ՌԴ իրավապահ մարմինների հետ համագործակցելով, բացահայտել վթարին առնչվող հանգամանքները և պատճառները, ներկայացնել համապարփակ տեղեկատվություն: Նախագահին զեկուցվել է նաև, որ Ռոստովում և Ռուսաստանի հարավում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչն արդեն գտնվում է դեպքի վայրում և Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ զբաղվում է առաջին օգնության ցուցաբերման հարցերով: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |