Ստամբուլի հայկական դպրոցի համար հանգանակվել է $134.00014 հոկտեմբերի 2016 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Բեզջիյան հայկական դպրոցի բյուջեի դեֆիցիտը 2016-ին կազմել է 550 հազար թուրքական լիրա (177.000 դոլար): Հիմնադրամի գործունեությունը և բյուջեն ներկայացնելիս այս մասին հայտնել է Գումգափուի հայկական Սբ. Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Հրանտ Մոսկոֆյանը: «Ակոս» շաբաթաթերթին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ Մոսկոֆյանը հետևյալ կերպ է բացատրել բյուջեում առաջացած դեֆիցիտը. «Նախորդ տարիներին մեր բյուջեում դեֆիցիտ չի առաջացել, սական այս անգամ մեզ մոտ 3 տարվա աուդիտորական ստուգումներ անցկացվեցին և այդ ընթացքում մնացինք սոցապ նախարարության և կրթության նախարարության միջև: Անցյալ տարի մեր դպրոցից հեռացած անձնակազմի և սպասարկման ծախսերի պատճառով բյուջեում նման դեֆիցիտի առաջացավ: Այս հարցում կառավարման որևէ սխալ չկա»: Փակման խոսքով հանդես է եկել Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանը: Նշելով, որ համայնքի դժվարությունը շատ են՝ Աթեշյանը հավելել է, որ այդ խնդիրներն ու դժվարությունը միասնաբար պետք է լուծել: Ընթրիքի ժամանակ դպրոցի համար հանգանակվել է 415.000 թուրքական լիրա (134.000 դոլար): Միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանարապետական կուսակցությունը» ներկայացնող Սելինա Դողանը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը, Ստամբուլի քաղաքապետի խորհրդական Նադյա Թաշելը, Բաքըրքոյի ավագանու անդամներ Նուրհան Չեթինքայան ու Մարգրիթ Դիքմեն, բարերարներ Արեթ Էգան, Հայկ Արսլանյանը, Էֆրիմ Բաղը և այլք: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |