ՖԻՖԱ-ն կարող է ավելացնել աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը![]() 14 հոկտեմբերի 2016 - 12:52 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն տեղեկացրել է, որ հունվարին ակնկալում է որոշում աշխարհի առաջնությունների մասնակիցների քանակի ավելացման վերաբերյալ։ 2016-ի փետրվարին Ինֆանտինոն ընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում։ Նրա նախընտրական քարոզարշավի կետերից մեկը հենց աշխարհի առաջնությունների մասնակիցների քանակն ավելացնելու գաղափարն էր։ Սկզբում ֆուտբոլային պաշտոնյան նշում էր, որ մասնակից երկրների թիվը պետք է 32-ից հասնի 40-ի, իսկ վերջերս Կոլումբիայում էլ Ինֆանտինոն խոսել է 48 թիմի մասին։ Առաջնությունը կմեկնարկի 32 թիմի միջև նախնական մրցաշարով։ Այդ փուլի 16 հաղթողը կմիանա այն 16 թիմին, որոնք պայքարը կսկսեն հիմնական մրցաշարում։ ՖԻՖԱ-ի խորհուրդը դրական է տրամադրված ու հունվարին կարող է համապատասխան որոշում կայացնել, Football.ua-ին հղումով գրում է Panorama.am-ը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |