ՄԱԿ նորընտիր գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ից և ՌԴ-ից ահաբեկչության դեմ արդյունավետ պայքար է ակնկալում![]() 14 հոկտեմբերի 2016 - 16:06 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ակնկալում է ԱՄՆ-ից և ՌԴ-ից, որ նրանք ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի և կայուն խաղաղության հաստատման համար պայմաններ կստեղծեն: ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերեշին, որի թեկնածությունն ավելի վաղ հավանություն էր ստացել Անվտանգության խորհրդում: Գուտերեշը կստանձնի պաշտոնը 2017-ի հունվարի 1-ից: «ԱՄՆ-ից ես նույնն եմ ակնկալում, ինչ Ռուսաստանից` որ արդյունավետ պայմաններ ստեղծվեն, որպեսզի աշխարհում գլխավոր առաջնությունը խաղաղությունը դառնա: Դա անհրաժեշտ է ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի համար»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նոր գլխավոր քարտուղարը հուսով է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը կկարողանան հաղթահարել հակասությունները: «Անշուշտ, ԱՄՆ-ն ու ՌԴ-ն կենտրոնական երկրներն են այսօրվա աշխարհում: Ուրախ եմ, որ Սիրիայի գծով բանակցությունները կվերսկսվեն: Ես վստահ եմ, որ եթե այդ երկրները մերձենան, նրանք հսկայական հնարավորություն կունենան համախմբելու մյուսներին»,-ասել է Գուտերեշը: Ընթերցեք նաև. ՄԱԿ ԱԽ-ն աշխատում է Սիրիայի գծով Նոր Զելանդիայի ներկայացրած բանաձևի վրա Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |