ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԱՄՆ-ԻՆ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԱԿՏԻՎԱՑՆԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը դիմել է ԱՄՆ-ին` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարագվորման ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ակտիվացնելու խնդրանքով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության առաջին փոխնախագահ, Միլի մեջլիսի պատգամավոր Իլհամ Ալիեւը Վաշինգտոնում ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի հետ հանդիպումից հետո: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Բաքվի ԶԼՄ-ները, Իլհամ Ալիեւը ծանոթացրել է ամերիկյան կողմին Արեւմուտք Կասպիան տարածաշրջանի էներգապաշարների փոխադրման նախագծերի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: «Ադրբեջանը Մինսկի խմբից նոր արդարացի առաջարկություններ է ակնկալում, որոնք ընդունակ են դրական դեր խաղալու խնդրի կարգավորման գործում», - հայտարարել է Ի.Ալիեւը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---