Տուսկը չի բացառում, որ Լոնդոնը կարող է հրաժարվել Brexit-ից![]() 14 հոկտեմբերի 2016 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չի բացառում, որ Մեծ Բրիտանիան կարող է փոշմանել և մնալ Եվրամիության կազմում: Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելի Եվրոպական քաղաքական կենտրոնում, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Եթե հարցնեք, կա արդյոք այլընտրանք վատ սցենարին, ես կցանկանայի պատասխանել, որ այո, կա: Ըստ իս, ծանր Brexit-ի միակ այլընտրանքը Brexit-ի չեղարկումն է: Նույնիսկ եթե այսօր դժվար է հավատալ այդ հնարավորությանը»,-ասել է նա: Եվրախորհրդի ղեկավարը նշել է, որ հնարավոր է իրադարձությունների ցանկացած զարգացում: «Հնարավոր է ցանկացած սցենար, այդ թվում դրական: Եվրոպայի առաջնորդներից ոչ մեկը գոհ չէ այդ հանրաքվեի արդյունքներից»,-ասել է նա` հավելելով, որ եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ կազմից, երկու կողմն էլ կտուժի: Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնում է վարչապետի պաշտոնը: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքներն ափսոսանքով են ընդունել Գերմանիայում և Ֆրանսիայում, ԵՄ անդամ այլ երկրներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Շոտլանդիայի անկախության մասին երկրորդ հանրաքվեն կարող է անցկացվել մինչև Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից: Այդ մասին Շոտլանդական ազգային կուսակցության (SNP) համագումարում հայտարարել է կուսակցության նախագահ և Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |