Սովի համաշխարհային ինդեքսը. Հայաստանը բարելավել է ցուցանիշը![]() 14 հոկտեմբերի 2016 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտը հրապարակել է 2016 թվականի «Սովի համաշխարհային ինդեքս» (Global Hunger İndex) ամենամյա զեկույցը: 118 երկրներից բաղկացած ցանկում Հայաստանը սովի մակարդակով հավաքել է 8,7 միավոր: 2008 թվականին Հայաստանը հավաքել էր 11,7 միավոր: Սովի մակարդակով դրությունը տարածաշրջանում ամենավատն Ադրբեջանում է՝ 9,8 միավոր, Վրաստանը հավաքել է 8,3 միավոր, Ռուսաստանը՝ 6,8 միավոր, Թուրքիան՝ 5 բալից քիչ: Հայաստանում թերսնումից տառապող մարդկանց թիվը կազմում է բնակչության 5,8%-ը: Tert.am-ը գրում է, որ զեկույցի համաձայն, մինչև 5 տարեկան երեխաների 3,3%-ի մոտ կա սակավաքաշություն, 12,9 %-ի մոտ՝ զարգացման դանդաղեցում: Մանկական մահացության ցուցանիշը կազմել է 1,4%: Ամեն օր մոտ 795 միլիոն մարդ, այդ թվում՝ երեխաներ, սոված են քնում, ասված է հետազոտությունում: Ցանկում առաջին տեղը 46,1 միավորով զբաղեցնում է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը: Չափազանց մտահոգիչ ցուցանիշ գրանցած երկրների թվում են նաև Չադը, Զամբիան, Հաիթին, Մադագասկարը, Եմենը, Սիեռա Լիոնեն: Սովի ինդեքսը կախված է հետևյալ ցուցիչներից՝ քրոնիկ սով, մանկական մահացություն, երեխաների մոտ սակավաքաշություն, զարգացման դանդաղում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |