ՀՀ նախագահ. ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանում կընդունվեն կարևոր որոշումներ14 հոկտեմբերի 2016 - 16:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի սեղմ կազմով նիստը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևի, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մասնակցությամբ: Նիստը վարում է Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ողջունելով նստաշրջանի մասնակիցներին և նշելով, որ այսօր փաստացիորեն ամփոփվում է Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում, նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս երևանյան գագաթնաժողովի հաջող անցկացմանը: «Մենք փորձել ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր համատեղ աշխատանքը լինի բովանդակալից և արդյունավետ, լինի Կազմակերպությունում մեր երկրների փոխգործակցության օգտին և, ընդհանուր առմամբ, նպաստի ՀԱՊԿ զարգացմանը: Այսօր ակնկալվում է մեր կողմից ավելի վաղ ընդունված պայմանավորվածությունների հետ կապված հարցերի բավականաչափ լայն շրջանակի քննարկում: Ակնկալվում է մի շարք փաստաթղթերի քննարկում, որոնց ընդունումը կսահմանի մոտակա ապագայում մեր զարգացման ուղենիշները: Վստահ եմ, որ կառուցողական տրամադրվածությունն ու փոխադարձ աջակցության ավանդույթները կուղեկցեն մեզ նաև այս նստաշրջանի ընթացքում, թույլ կտան օպերատիվ կերպով համաձայնեցնել և ընդունել նոր կարևոր որոշումներ: Այսօրվա միջոցառման ընդունող կողմի իրավունքով ևս մեկ անգամ ողջունում եմ ձեզ Հայաստանում: Բարի գալուստ Երևան»,- ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ասել է ՀՀ նախագահը: Սեղմ կազմով բանակցություններին կհաջորդի ընդլայնված կազմով նիստը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն |