Դասերը Հալեպի դպրոցներում դադարեցվել են![]() 14 հոկտեմբերի 2016 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Հալեպի քրիստոնեական թաղամասերի դպրոցներում դասերը դադարեցվել են ահաբեկիչների կողմից ինտենսիվ գնդակոծությունների պատճառով: Այդ մասին հայտարարել է Սուլեյմանիե թաղամասի դպրոցներից մեկի տնօրեն միանձնուհի Հայաթը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ահաբեկիչներն արդեն առաջին անգամը չէ, որ գնդակոծում են դպրոցները: Հոկտեմբերի 13-ի ողբերգությունից հետո քրիստոնեական թաղամասերի բոլոր դպրոցները որոշվեց ժամանակավորապես փակել»,-ասել է նա: Մահմեդական թաղամասերում դպրոցներն ուրբաթ օրերին փակ են լինում: Հոկտեմբերի 13-ին հրթիռակոծվել է հայաշատ Սուլեյմանիե թաղամասի դրոցներից մեկը, ինչի հետևանքով 7 երեխա է զոհվել, տասնյակ վիրավորներ կան: Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Հոկտեմբերի 5-ին Հալեպի Նոր Գյուղ հայաշատ թաղամասի ռմբակոծման հետևանքով երկու հայ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է: Սեպտեմբերի 30-ի առավոտյան տեղի ունեցած ուժգին հրթիռակոծության հետևանքով Հալեպում զոհվել էր հինգ հայ, ութը վիրավորվել էին:Հրթիռակոծութվել էին Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ թաղամասերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |