Պեսկով. ՌԴ-ն կարող է քննարկել Թուրքիայում ՀՕՊ համակարգերի տեղակայման հարցը14 հոկտեմբերի 2016 - 16:59 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է քննարկել Թուրքիայում ՀՕՊ համակարգերի տեղակայման հարցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Այդ ոլորտում համագործակցության հետ կապված հարցերը Պուտինի և Էրդողանի հանդիպումների օրակարգում են: Հիշատակվել են ՀՕՊ տարբեր համակարգեր, որոնց առաքումը Թուրքիա տարբեր վարիացիաներով ՌԴ-ն կարող է քննարկել, թուրքական կողմի ցանկության դեպքում: Դա զուտ կոմերցիոն հարց է, համագործակցության շատ զգայուն ոլորտ»,-ասել է Պեսկովն` անդրադառնալով այն դիտարկմանը, որ ըստ թուրքական կողմի հայտարարությունների Ստամբուլում Էրդողանի հետ Պուտինի հանդիպմանը քննարկվել է թուրքական ազգային ՀՕՊ համակարգի ստեղծմանը Ռուսաստանի հնարավոր մասնակցության հարցը: Ավելի վաղ ՀԱՊԿ-ում ՌԴ լիազոր ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը հայտարարել էր, որ Մինչև 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության մեջ կարտացոլվի ՀԱՊԿ անդամ պետությունների հակահրթիռային և հակաօդային պաշտպանության թեման: «Մենք տեսնում ենք, որ այդպիսի քայլերը կրում են միակողմանի բնույթ, որ. ՆԱՏՕ-ի երկրներն, ու առաջին հերթին ԱՄՆ-ն, հարկ չեն համարում մեզ հետ այդ հարցը համաձայնեցնելու և ավելացնում են ԱՄՆ և ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերը ՌԴ սահմաններին և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |