Հայոց ցեղասպանության հարցն ակտիվ քննարկման առարկա է բուլղարական հասարակության շրջանում23 մայիսի 2007 - 20:21 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հարցն ակտիվ քննարկման առարկա է բուլղարական հասարակությունում, լրագրողներին է հայտարարել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Ստեֆան Դիմիտրովը: «Այդ խնդրի լուծումն օգտակար կլինի ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ողջ մարդկության համար»,-հայտարարել է դիվանագետը: Նա ընդգծել է, որ թեեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը 2006 թվականին չհաստատվեց Բուլղարիայի խորհրդարանի կողմից, սակայն այդ հարցի կարեւորության գիտակցումը շատ ավելի ակտիվ սկսեց զարգանալ: Դիմիտրովը նշել է, որ Բուլղարիայի խորհրդարանը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, եւ, անշուշտ, ճանաչում է Հայոց ցեղասպանության խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը: «Որպես մասնագիտությամբ պատմաբան ես հավատում եմ պատմությանը, եւ համոզված եմ, որ այն ամեն ինչ իր տեղը կդնի»,-ասել է Դիմիտրովը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը: 2007 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ին Բուլղարիայում, մասնավորապես, Սոֆիայում, Պլովդիվում, Վառնայում եւ Բուրգասում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ Հայոց ցեղասպանության 92-ամյակի կապակցությամբ: Հաջորդ օրը Բուլղարիայի Ազգային Ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկու առաջարկությամբ ԱԺ հերթական նիստը սկսվեց լռության րոպեից ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այնուհետեւ պատգամավորներից մեկը հռչակագիր ներկայացրեց «Բուլղարական ժողովրդական միություն» խորհրդարանական խմբին, որով դատապարտվում եւ ճանաչվում է Ցեղասպանությունը: Այժմ Բուլղարիայի ԱԺ-ում ստորագրահավաք է ընթանում օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին հռչակագիրն ընդգրկելու վերաբերյալ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Կոմունիկացիաների բացումը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից շուտ լինել «Եթե տարածքային անբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- ասել է նա Վարչապետ. Եթե ՀՀ ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխություն, կիրականացնի «Ես այսօր առավոտից դահլիճում եմ, չլսեցի, որ ընդդիմությունը որևէ բան պնդեր»,–հավելել է նա Հաջիևը ՆԱՏՕ-ում քննարկել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գընթացքը Քննարկում է եղել խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել |