Ավելի քան 600 քրգործ է քննվել ՀՀ ՀՔԾ քննիչների վարույթներում 2016-ի 9 ամսում![]() 14 հոկտեմբերի 2016 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել 2016 թվականի 9-ը ամիսներին կատարված աշխատանքների արդյունքներին նվիրված խորհրդի նիստ: Խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալները, վարչությունների պետերը, նրանց տեղակալները, ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչները, ծառայության և աշխատակազմի այլ պաշտոնատար անձինք: Խորհրդի նիստում ներկայացվեցին ծառայության անցած 9-ը ամիսներին կատարված աշխատանքների արդյունքների վիճակագրական տվյալները: Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթներում քննվել են 631 (2015թ.-ին՝ 571) քրեական գործ, որոնցից 430-ի նախաքննությունը հաշվետու ժամանակահատվածում ավարտվել է (2015թ.-ին՝ 377), իսկ մնացած 201 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն ընդգծել է, որ չնայած անհամեմատ աճել է ծառայության քննիչների ծանրաբեռնվածությունը, սակայն սրա հետ մեկտեղ որոշակիորեն բարելավվել է քննության որակը, բարձրացել քննության արդյունավետությունը: Որպես աշխատանքի դրական ցուցանիշ, ծառայության ղեկավարը առանձնահատուկ ընդգծել է ծառայության վարույթում քննվող և հանրությանը հատկապես հետաքրքրող քրեական գործերով տեղեկատվության պարբերականության աճը, հնարավորինս թափանցիկ նախաքննության իրականացման հանգամանքը: Խորհրդի նիստի ընթացքում Վահրամ Շահինյանը խոսել է նաև ծառայության առանձին աշխատակիցների կողմից թույլ տրված թերությունների ու բացթողումների մասին և դրանք շտկելու ուղղությամբ մատնանշեց կոնկրետ ուղիներ, տվեց հանձնարարականներ: Հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան նաև ծառայության խորհրդի անդամները և նիստին մասնակցող այլ պաշտոնատար անձինք: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |