ԵԱՀԿ ՄԽ-ի հետ հանդիպման ընթացքում հայկական կողմը հաստատել է Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը24 մայիսի 2007 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին ընդունել է տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին եւ Բեռնար Ֆասիեին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Քննարկվել են ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի արդի փուլին առնչվող հարցեր: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն նախօրեին ընդունել է տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին եւ Բեռնար Ֆասիեին: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, համանախագահները ՀՀ վարչապետին ներկայացրել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը վերահաստատել է մեր երկրի դիրքորոշումը` հակամարտությունը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու վերաբերյալ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |