Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ կանցկացվեն Երևանում![]() 14 հոկտեմբերի 2016 - 18:38 AMT PanARMENIAN.Net - «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանի Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի հետ համատեղ՝ հոկտեմբերի 17-28-ը, Երևանում կանցկացնեն գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ: Ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 17-ին` ժամը 10:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Դասընթացներին մասնակցում են Հայաստանի հանրային գրադարանների 100 գրադարանավար՝ 60-ը ՀՀ մարզերից ու համայնքներից, 40-ը՝ Երևանի համայնքային գրադարաններից: Կանցկացվեն «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները» թեմայով, 4 փուլով՝ յուրաքանչյուրը երկօրյա հագեցած ծրագրով: Դասերը կվարեն փորձառու մասնագետներ Հայաստանից՝ համապատասխան ուղեցույցներով: Դրանց ներկա կլինեն ԱՄՆ Մորթենսոն կենտրոնի երեք փորձագետ՝ ծրագրի ընթացքը և արդյունավետությունը գնահատելու համար: Դասընթացի ավարտին գրադարանավարներին կտրվեն վկայականներ և թիմային հավաստագրեր: Ծրագրի նպատակն է հանրային գրադարանների կառավարման նոր հմտություններ և գիտելիքներ փոխանցել գրադարանավարներին, նրանց մատուցել նորարարական փոխգործուն, համագործակցային, նախաձեռնողական գործելաոճի առանձնահատկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում գրադարանային գործի զարգացման: Ծրագրի արդյունավետությունը ապահովելու նպատակով, վարպետության դասերին մասնակից գրադարանավարները դասընթացում ձեռք բերած գիտելիքներն ու նորարարական հմտությունները կկիրառեն աշխատանքում և կփոխանցեն իրենց գործընկերներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |