ԵԱՀԿ ՄԽ. Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին24 մայիսի 2007 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Պատերազմը չի կարող ղարաբաղյան խնդրի լուծում համարվել, դա աքսիոմ է, ինչ էլ ասի ադրբեջանական կողմը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա): Նրա խոսքերով, համանախագահների դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է: Միեւնույն ժամանակ Ֆասյեն եւս մեկ անգամ հիշեցրել է, որ միջնորդները հրաշագործներ չեն, կարգավորման գլխավոր պայմանը նախագահների քաղաքական կամքն է: «Մենք գտնում ենք, որ որոշումն արդար է լինելու, հավասարակշռված եւ փոխզիջումային: Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սանքտ Պետերբուրգում հաջող անցնի, ապա քննարկվող հարցերի շրջանակն էապես կսեղմվի: Միանգամայն հնարավոր է, որ մինչ տարեվերջ մեզ ճեղքում է սպասում: Սակայն եթե, ցավոք, հիմնարար սկզբունքները հավանության չարժանան, ապա բանակցություններն ուղղակի կսառեցվեն անորոշ ժամկետով: Եթե հիշում եք, դրանք դադարեցվեցին 2004 թվականին եւ վերսկսվեցին միայն 2005 թվականի վերջում: Պետք չէ մոռանալ, որ 2008 թվականին երկու երկրներում էլ նախագահական ընտրություններ են լինելու»,-ասել է Բերնար Ֆասյեն: Միեւնույն ժամանակ ֆրանսիացի միջնորդն ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի մասնակցությունը բանակցային գործընթացին անհրաժեշտ է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |