ՄԱԿ գլխավոր քարտուղար. Սիրիական կարգավորումը պետք է առաջնային լինի կազմակերպության համար15 հոկտեմբերի 2016 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Աջակցությունը սիրիական կարգավորմանը պետք է առաջնային նպատակներից մեկը դառնա ՄԱԿ-ի համար: Նման կարծիք է հայտնել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը France-24 հեռուստաալիքին: «Սիրիան պետք է առաջնային խնդիր դառնա ՄԱԿ համար: ՄԱԿ-ը պարտավորություն ունի Սիրիայի ժողովրդի առջև»,-ասել Գուտերեշը: «Մենք պետք է երախտապարտ լինենք Սիրիայի ժողովրդին այլոց հանդեպ շռայլության համար: Երբ ես ՄԱԿ գլխավոր հանձնակատարն էի փախստականների գծով, դեռ սիրիական հակամարտությունից առաջ, Սիրիան, բացելով սահմանը, իր տարածքում ավելի քան 2 մլն իրաքցու ընդունեց` անհավանական հյուրընկալություն դրսևորելով»,-հիշեցրել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ Գուտերեշի, սիրիացիները օգնել են նաև պաղեստինցի փախստականներին: Գուտերեշը հավելել է, որ սիրիական ճգնաժամն այնքան վտանգավոր է բոլորի համար, որ, հուսով է, որ հակամարտության բոլոր մասնակիցները այնուամենայնիվ կգիտակցեն դա և խաղաղության հաստատումը հնարավոր կդառնա: Ավելի վաղ Անտոնիու Գուտերեշը հայտարարել էր, որ ակնկալում է ԱՄՆ-ից և ՌԴ-ից, որ նրանք ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի և կայուն խաղաղության հաստատման համար պայմաններ կստեղծեն: Գրոհայինները շարունակում են գնդակոծել Հալեպի բնակելի թաղամասերը` արևելյան շրջանների բնակիչներին որպես պատանդ պահելով, չարտորնելով հումանիտար բեռների առաքումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով վերջին 2 շաբաթում քաղաքում ավելի քան 300 մարդ է զոհվել, մոտ 1000-ը տուժել է: Ընթերցեք նաև. ՄԱԿ նորընտիր գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ից և ՌԴ-ից ահաբեկչության դեմ արդյունավետ պայքար է ակնկալում Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ |