Հյուսիսային Օսեթիայում առաջարկում են տրանսպորտի վերահսկման կետ բացել![]() 15 հոկտեմբերի 2016 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Օսեթիայում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո, որի հետևանքով 5 մարդ զոհվել է և 27-ը տուժել, առաջարկել են տրանսպորտի վերահսկման կետ բացել ապահովելու համար տրանսպորտային փոխադրումների անվտանգությունը: Այդ մասին հայտնել է Հյուսիսային Օսեթիայի կառավարությունը: Հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է: «Հյուսիսային Օսեթիայի տարածքով ուղևորահոսքը մեծ է, ինչպես նաև բեռնատար տրանսպորտի հոսքը, ուստի անհրաժեշտ է խստացնել հսկողությունը: Հարկավոր է տրանսպորտային հսկողության կետ բացել: Այսօր պետական սահմանին այդ գործառույթը դրված է մաքսատան աշխատակիցների վրա, ինչը չի կարող բացասաբար չանդրադառնալ հսկողության որակի վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հյուսիսային Օսեթիայի իշխանությունները կաջակցեն դաշնային իշխանություններին, եթե նման որոշում կայացվի: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |