Ադրբեջանում շարունակվում են ընդդիմադիր մամուլի հետապնդումները

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ից կալանքի տակ են առնվել ադրբեջանական «Բաքի խեբեր» ընդդիմադիր թերթի բանկային հաշիվները: Այսօր մամուլի տարածմամբ զբաղվող ընկերությունները հրաժարվել են «Բաքի խեբերին» վճարել իրացումից ստացված գումարը, հիմնվելով դատարանի որոշման վրա: Այդ մասին հայատարարել է «Բաքի խեբեր» թերթի գլխավոր խմբագիր Այդին Գուլիեւը: Նա հաղորդել է, որ փետրվարի 9-ին Վճռաբեկ դատարանի դատավոր Ղուրբան Աբբասովը չեղյալ է հայտարարել Սաբաիլի շրջանի դատարանի 2005 թվականի դեկտեմբերի 5-ի որոշումը 20 միլիոն հին մանաթ (4 հազար նոր մանաթ) տուգանքը մասերով վճարելու մասին: Այդ որոշման կատարումը սկսվել է մի քանի օր առաջ: Բոլոր ֆինանսական հաշիվները սառեցվել են: Գլխավոր խմբագիրը նշել է, որ թերթի հետագա թողարկման մասին որոշումը կկայացվի առաջիկայում կոլեկտիվի հետ համատեղ: «Ազերբայջան» հրատարակչությունը նույնպես պահանջում է այդ թերթից մարել պարտքերը, ինչը խնդիրներ է առաջացնում հրատարակչական գործունեության համար:



Հիշեցնենք, որ վերջերս ընդդիմադիր ադրբեջանական «Իրական Ազերբայջան» եւ «Գյունդելիկ Ազերբայջան» թերթերը արտաքսվել են զբաղեցրած տարածքներից: Արտաքսման նախաձեռնողը Արտակարգ իրավիճակների նախարարությունն (ԱԻՆ) է: Այդ մասին հաղորդել է «Գյունդելիկ Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիր Շահվելեդ Չոբանօղլուն: «ԱԻՆ-ի ներկայացուցիչները պնդում են, որ նորակառույց բարձրահարկ շենքի ստորին հարկերը գտնվում են վթարային վիճակում եւ ամրացման կարիք ունեն: Ինչպես հայտնի է, «Գյունդելիկ Ազերբայջան» եւ «Իրական Ազերբայջան» թերթերը վարձակալում էին տարածքներ հենց շենքի առաջին հարկում: Ըստ տրամաբանության, եթե առաջին հարկերը վթարային են, ապա ամրացման համար շենքից պետք է վերաբնակեցվեն նաեւ բնակարանների բնակիչները: Սակայն բնականաբար, այդպես չի լինի: Մեզ ուղղակի դուրս են շպրտում այն տարածքից, որի վարձակալության համար մենք վճարել ենք մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 1-ը: Եվ դեռեւս հայտնի չէ, կհաջողվի արդյոք մեզ վերադարձնել մեր դրամը: Մենք չգիտենք, թե երբ կկարողանանք վերսկսել մեր թերթերի թողարկումը»,-ասել է Շ.Չոբանօղլուն:



«Գյունդելիկ Ազերբայջան» թերթի խմբագիր Ուզեիր Ջավադովը, բողոքելով իր թերթի դեմ ուղղված գործողություններից, եւ ապրիլի 20-ի երեկոյան անհայտների իր դեմ կատարված հարձակման դեմ, մտադիր է քաղաքական ապաստան խնդրել արտասահմանյան երկրներում: Նշելով, որ այս պայմաններում գործնականում անհնար է ապրել եւ աշխատել Ադրբեջանում, Ջաֆարովը հավելել է, որ պատրաստ է վերադառնալ երկիր, հենց որ այստեղ իրավիճակը կարգավորվի: Նա հաղորդել է, որ ապաստան է ցանակնում խնդրել Կանադայից, Նորվեգիայից, Ավստրիայից եւ Ֆինլանդիայից եւ վաղը պատրաստվում է դիմել այդ հարցով Ադրբեջանում այդ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին: Նրա խոսքերով, նրա օրինակին պատրաստվում հետեւել «Գյունդելիկ Ազերբայջան» թերթի եւս 5 աշխատակիցներ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---