Ռուբեն Սաֆրաստյան. Անկարայում կատարված ահաբեկչությունն իր շարունակությունը կունենա

PanARMENIAN.Net - Թուրքիայում իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունը` ԱԶԿ-ն իր բոլոր հույսերը կապում է հուլիսի 22-ին կայանալիք ընտրությունների հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի կուսակցությունը հսկայական աջակցություն ունի երկրում: «Իսլամիստները հուսով են, որ ընտրությունների միջոցով կսահմանափակեն զինվորականների ազդեցությունը պետական կառուցվածքի վրա: Այժմյան Սահմանադրությամբ Գլխավոր շտաբն է Թուրքիայի կայունության երաշխավորը եւ իրավունք ունի պաշտոնանկ անել կառավարությանը: Միանգամայն հասկանալի է իսլամիստների ցանկությունը վերացնել Սահմանադրության այդ դրույթը: Թե որքանով դա նրանց կհաջողվի, ցույց կտա ժամանակը: Ցանկացած դեպքում, Անկարայում կատարված ահաբեկչական գործողությունն իր շարունակությունը կունենա»,-ընդգծել է Սաֆրաստյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---